«Անհատական գանգատներ ամեն օր ներկայացվում են։ Հայաստանի իշխանությունը հետ կվերցնի միջպետական գանգատը, թե ոչ, դա չի առնչվում մեզ, մենք շարունակելու ենք գանգատներ ներկայացնել միջազգային դատական ատյաններ։ Մեծ թվով անհատական գանգատներ ենք ներկայացնում, եւ դրանք պետք է լուծում ստանան։ Այդ թվում՝ արցախցիների թողած գույքի հարցով գրեթե ամեն օր աշխատանքները տարվում են»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը՝ մայոր Հայկ Թորոյանի գործով ՄԻԵԴ կայացրած վճռի թեմայով լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
Նրա խոսքով՝ քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկան նման գործերը հետաքննելու կամ նման դեպքերը կանխարգելելու իրավական մեխանիզմներ, միջազգային ատյանների դռները մեզ համար բաց են։ Իսկ նման արարքներով վաղեմության ժամկետներ չկան։
«Եթե պետությունը հրաժարվի միջպետական գանգատներից, այլ անձինք կարող են շարունակել անհատական գանգատ ներկայացնել, ուղղակի այստեղ մեծ ռեսուրս է պետք, որ կարողանան այդ ամբողջ բեռը վերցնել ու սպասարկել»,- նշեց Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Փաստաբան Սիրանուշ Սահակյանն էլ ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հայցերից հրաժարվելու մտադրություն ունենալ, բայց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դա չընդունի։ Այսինքն՝ այստեղ կարեւոր է հասկանալ հենց ՄԻԵԴ դիրքորոշումը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: