«2026 թվականի գարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 4,3 աստիճան, ինչը նորմայից ցածր է 0,7 աստիճանով: Տեղումների քանակը կազմել է 260 մմ, որը գերազանցել է գարնան նորման՝ կազմելով նորմայի 131%-ը»:
Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Այս տարվա գարունը 12-րդ խոնավն էր՝ սկսած 1935 թվականից: Ամենատեղումնառատն էր մարտը, որը Հայաստանում դիտարկումների պատմության ողջ ընթացքում ևս ամենատեղումնառատն էր»,- նշել է նա:
Ազիզյանը հավելել է, որ Ամբերդ և Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայաններում ամսական տեղումների քանակը համապատասխանաբար կազամել է 218 մմ և 279 մմ, որը նորմայից բարձր է 3-5 անգամ:
«Ձյան շերտի բարձրությունը մարտի 28-ին, Արագած բարձր լեռնային կայանում հասել է 324 սմ-ի, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է այդ ժամանակահատվածի համար՝ Արագած բարձր լեռնային կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում»,- ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը: