ՀՀ-ի քայլերը կարող են թուլացնել ՌԴ-ի հետ ինտեգրացիոն նախագծերը․ Ուշակով

ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը Հայաստանի նկատմամբ կարող են լարվածություն առաջացնել Հարավային Կովկասում։

Ռուսաստանում կարծում են, որ Երևանի ներկայիս քաղաքականությունը որոշ դեպքերում ուղղված է Ռուսաստանի հետ համատեղ համագործակցության ու ինտեգրացիոն ծրագրերի թուլացմանը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նա նշել է, որ Ռուսաստանում ուշադրություն են դարձնում այն ուժերին, որոնք փորձում են թուլացնել Ռուսաստանի մասնակցությամբ գործող միավորումները, և ըստ նրա՝ նման քայլերը վերջին շրջանում ավելի հաճախ են նկատվում։

Leave a comment