«7-8 հոգով եկան, բոլորս քնած էինք». Ավետիք Չալաբյանի կինը մանրամասներ է հայտնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացրել այսօր առավոտյան ամուսնու ձերբակալությունից:

Նա մասնավորապես, նշել է. «Առավոտյան ժամը 7.10-7.15–ի սահմաններում մեր մոտ եկել են ոստիկանությունից և քննչականից մոտավորապես յոթ-ութ մարդ, մենք բոլորս քնած էինք, այդ թվում երեխաները։ Սկզբից մեր բնակարանը խուզարկել են, ոչինչ չեն գտել, Ավետիքի հեռախոսն են առգրավել։ Հետո Ավետիքին ձերբակալել են, եկել էին փաստաթղթերով, այսինքն նախօրոք պատրաստված էին եկել, որպեսզի ձերբակալեին։

Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է, բոլորս էլ տեսնում եք ինչ է տեղի ունենում։ Հիմա, ընդդիմադիր դաշտում շատերի հետ սա տեղի է ունենում, որպեսզի մոտակա ժամանակ, երբ Սահմանադրական դատարանը քննելու է ընտրությունների հետ կապված ընդդիմադիր ուժերի դիմումները, Ավետիքին այդ ընթացքում իզոլացնել։ Հիմա այլ տեղեկություն չունենք, սպասում ենք մեղադրանքի մասին մանրամասներին»։

Ավելի վ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 24–ի վատ առավոտյան ձերբակալել են «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին:

Քննչական կոմիտեից NEWS.am–ին հաստատել են, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Ա.Չ.-ն, խոստանալովավելի ուշ հանդես գալ պաշտոնական հաղորդագրությամբ:

Leave a comment