Տեղումնառատ, ապա կոմֆորտ. Սուրենյանը ներկայացրեց առաջիկա շրջանի եղանակային կանխատեսումը

https://arm.sputniknews.ru/20260624/teghumnarat-apa-kvomfvort-surenjany-nerkajacrec-arajika-shrjani-eghanakajin-kankhatesumy-103788864.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/04/63898716_111:0:1531:1065_1920x0_80_0_0_6162e27c83de0216940513791e53698d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գագիկ սուրենյան

գագիկ սուրենյան

Բաժանորդագրվել

Սևծովյան ցիկլոնը հունիսի 24-ից բերել է ցուրտ օդային հոսանքներ, ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Այսօրվանից սկսած մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Ցիկլոնը հատկապես ակտիվ կլինի հունիսի 24-ին և 27-ին։ Հատկապես գիշերը և երեկոյան ժամերին հանրապետության մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ։ Առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա։ Հունիսի 25-ին և 26-ին ցիկլոնն իր ազդեցությունը կթողնի հիմնականում Հայաստանի հյուսիսային և արևելյան շրջաններում»,– ասաց «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա նշել է, որ ցիկլոնն իր հետ այսօրվանից բերել է ցուրտ օդային հոսանքներ։ Հունիսի 24-ին ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, բայց ՀՀ ամենատաք հատվածներում` Սյունիքի, Տավուշի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում և Երևանում, ջերմաստիճանը չի գերազանցի 30+ աստիճանը։

Հունիսի 28-ից սկսած այս ցիկլոնն իր ուժը կկորցնի, տեղումները ժամանակավորապես կդադարեն։ Հունիսի 28-30-ը հանրապետության տարածքում ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա։

Խոսելով ձմռան և գարնան տեղումների մասին, Սուրենյանը շեշտեց, որ դրանք եղել են նորմայից ավելի։ Փետրվարին ու մարտին եղել են հատվածներ, հատկապես Արագածի հարավային լանջերին, երբ տեղումների քանակը եռակի և քառակի անգամ է նորմայից ավելի։

«Ես շուրջ 25 տարի լինում եմ լեռներում և չեմ հիշում այնպիսի դեպք, երբ հունիսի 20-25-ի դրությամբ ծովի մակերևույթից 2700-2800 մ բարձրության վրա լինեն 3-4 մ ձնաբծեր։ Առանձին հատվածներ կան, որտեղ ձնաբծերը հասնում են նույնիսկ 6 մետրի։ Ավելին, 2900-3000 մ բարձրության վրա դեռ առկա է համատարած ձնածածկույթ։ Ակնալճի և Քարե լճի վրա դեռևս սառցաշերտեր կան, այն դեպքում, երբ մինչև մայիսի 25-ն արդեն հալված է լինում»,– ասաց Սուրենյանը։

Ինչ վերաբերում է հուլիսի ջերմաստիճանի կանխատեսմանը, ապա Սուրենյանը շեշտեց, որ ողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում։

«Տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի։ Այսինքն ունենալու ենք ոչ շատ շոգ ու բավարար տեղումներով հուլիս։ Հիմնական ջերմաստիճանները ամսվա ընթացքում հանրապետության շրջաններում ցերեկային ժամերին կտատանվեն +24 – +28 աստիճան, նախալեռնային հատվածներում` +30 – +32, հովտային գոտիներում` +32 – +35»,– ասաց Սուրենյանը։

Նրա խոսքով` չեն բացառվում առանձին օրեր, հատկապես երրորդ տասնօրյակում, որ օդի ջերմաստիճանը հանրապետության հովտային գոտիներում` Սյունիքի, Տավուշի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում և Երևանում, կտատանվի +38 – +40 աստիճանի սահմաններում։

Սուրենյանը պնդեց` ընդհանուր առմամբ` հուլիսի մեծ մասը հանրապետությունում լինելու է կոմֆորտ ջերմաստիճան։

Leave a comment