«ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը, պատմում է, թե ինչպես են այսօր առավոտյան ձերբակալել ամուսնուն՝ ընդգծելով, որ արդեն նախօրոք պատրաստված էին եկել իրավապահները։
«Առավոտյան 7.10-15-ին քննչական կոմիտեից, ոստիկանությունից 7-8 մարդ եկան մեր տուն։ Խուզարկեցին բնակարանը, ոչինչ չգտան։ Ավետիքի հեռախոսն են առգրավել, այունետև ձերբակալեցին։ Եկել էին փաստաթղթերով, այսինքն նախօրոք պատրաստված եկել էին, որպեսզի ձերբակալեին։
Ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Կարծում եմ՝ սա տեղի է ունենում որպեսզի հունիսի 26-ին Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում Ավետիքին իզոլացնեն»,- ասում է Ա. Ադամյանը։