Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, հաղորդել է Միլի Մեջլիսի մամուլի ծառայությունը։
Այցի ընթացքում Ղալիբաֆը կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանին, որը տեղի է ունենում Բաքվում։