Իրանի խորհրդարանի խոսնակը ժամանել է Ադրբեջան

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, հաղորդել է Միլի Մեջլիսի մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում Ղալիբաֆը կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանին, որը տեղի է ունենում Բաքվում։

Leave a comment