ԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունել


ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որը սահմանափակում է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ պատերազմական լիազորությունները։ Փաստաթուղթը նախկինում մի քանի անգամ մերժվել էր Սենատի հանրապետական ​​մեծամասնության պատճառով։


Բանաձևը պահանջում է, որ նախագահը  կամ դադարեցնի Իրանի դեմ ռազմական գործողությունները, կամ ստանա Կոնգրեսի առանձին թույլտվություն` ուժ կիրառելու համար, հաղորդում է CNN-ը։


Բանաձևն ընդունվել է 50 կողմ, 48 դեմ ձայնով։


Ինչպես նշում է հեռուստաալիքը, արդյունքի վրա ազդել է փաստը, որ հանրապետական ​​սենատորներ Ռենդ Փոլը, Սյուզան Քոլինզը, Լիզա Մուրկովսկին և Բիլ Քեսիդին քվեարկել են բանաձևի օգտին։ Դեմոկրատ Ջոն Ֆետերմանը քվեարկել է փաստաթղթի դեմ։


CNN-ի փոխանցմամբ՝ Սենատի որոշ դեմոկրատներ, այդ թվում՝ Թիմ Քեյնը, կարծում են, որ պատերազմական լիազորությունների մասին բանաձևի ընդունումն անհրաժեշտ է, նույնիսկ երբ ԱՄՆ-ն ստորագրել է փոխըմբռնման հուշագիրն Իրանի հետ և սկսել բանակցություններ Թեհրանի հետ` վերջնական խաղաղության համաձայնագրի շուրջ։

Դիտումների քանակ13

Leave a comment