ԱԱ-2026. Կոլումբիան հաղթեց ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Կոլումբիայի հավաքականը 1:0 հաշվով պարտության մատնեց Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության թիմին ու փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց K խմբից (տեսանյութ

Կոլումբացիների հաղթական գոլը խաղի վերջնամասում խփեց անգլիական «Քրիսթալ Փելասի» պաշտպան Դանիել Մունյոզը։

Խմբային փուլի վերջին տուրից առաջ Կոլումբիան ունի 6 միավոր, Պորտուգալիան՝ 4, Կոնգոյի ԴՀ-ն՝ 1, իսկ աշխարհի առաջնությունների նորեկ Ուզբեկստանը կրել է երկու պարտություն:

ԱԱ-2026, երկրորդ տուր

K խումբ

Կոլումբիա – Կոնգոյի ԴՀ՝ 1:0

Դանիել Մունյոզ, 76

Leave a comment