ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Խորվաթիայի հավաքականը L խմբում մրցեց Պանամայի թիմի հետ ու հաղթեց 1:0 հաշվով (տեսանյութ

Հանդիպման միակ գոլը 54-րդ րոպեին խփեց իսպանական «Օսասունայի» հարձակվող Անտե Բուդիմիրը։

Երկրորդ տուրից հետո L խմբի առաջատարներն են Անգլիայի ու Գանայի հավաքականները, որոնք ունեն 4-ական միավոր: Խորվաթիան վաստակել է 3 միավոր, իսկ Պանաման կրեց երկրորդ պարտությունը:

ԱԱ-2026, երկրորդ տուր

L խումբ

Պանամա – Խորվաթիա՝ 0:1

Անտե Բուդիմիր, 54

Leave a comment