ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը K խմբում 5 անպատասխան գնդակ ուղարկեց Ուզբեկստանի հավաքականի դարպասը (տեսանյութ

Դուբլի հեղինակ դարձավ սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալիայի հավաքականի ավագը բացեց գոլերի հաշիվն ԱԱ-2026-ում:

Պորտուգալիայի հավաքականը տարավ առաջին հաղթանակը ու 4 միավորով դարձավ K խմբի առաջատար: Աշխարհի առաջնությունների նորեկ Ուզբեկստանը կրեց երկրորդ պարտությունը։ Խմբի մյուս խաղում կմրցեն Կոլումբիայի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականները:

ԱԱ-2026, երկրորդ տուր

K խումբ

Պորտուգալիա – Ուզբեկստան՝ 5:0

Կրիշտիանու Ռոնալդու, 5, 30, Նունու Մենդեշ, 17, Աբդուվախիդ Նեմատով, 25, Ռաֆայել Լեաու, 87

Leave a comment