Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը

Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրված է Արցախի դրոշը։ Այս մասին հայտնում է հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Սիմոնյանը հայտնել էր Ֆրանսիայի հրապարակից Արցախի դրոշը հեռացնելու մասին։ 

«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի հրապարակից հանել են Արցախի դրոշը»,-գրել էր Նարե Սիմոնյանը։

Leave a comment