Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ Այս մասին գրում է Politico-ն։
Պարբերականի տեղեկություններով՝ պատվիրակության կազմում կլինի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Այցը նախատեսվում է հուլիսի 1-ին, սակայն Politico-ն նշում է, որ ծրագրերը դեռ վերջնականացված չեն, այցը դիտարկվում է որպես բարձր մակարդակի աջակցության ազդակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա ղեկավարած քաղաքական ուժի՝ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո։
Հիշեցնենք` Եվրոպական հանձնաժողովի նախագահը մայիսին Երևանում էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, որից հետո մասնակցել էր նաև ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովին։
Sputnik Արմենիա