Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բրյուսելում անցկացվող «Կապակցվածության օրակարգի հարթակ»-ի առաջին հանդիպման շրջանակներում երկկողմ հանդիպում եմ ունեցել Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները։
Երկուստեք կարևորել ենք երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ապաշրջափակման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանն ուղղված աշխատանքները։
Անդրադարձ ենք կատարել նաև Անիի կամրջի վերականգնման աշխատանքներին։
Քննարկել ենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։