Կարսից բաց թողնված աղավնին դարձել է Միջերկրածովյան ռեգիոնի չեմպիոն` 1 օրում թռչելով մոտ 1000 կիլոմետր

Ermenihaber. Թուրքիայի Օսմանիե նահանգի «Ամանոսի փոստային աղավնիների սիրահարների ասոցիացիան» կազմակերպել է փոստային աղավնիների մրցույթ։ Աղավնիները բաց են թողնվել Հայաստանին սահմանակից Կարս նահանգից ու հասել իրենց տերերի կողմից պատրաստված տնակներ։ Մրցույթում հաղթել է Յունուս Աքդաղի փոստային աղավնին ու դարձել է Միջերկրածովյան տարածաշրջանի չեմպիոն՝ 1 օրում թռչելով մոտ 1000 կիլոմետր։

Աքդաղը նշել է, որ ինքը մանկուց է աղավնիներ պահում ու փոստային աղավնիներ բազմացնելը հիվանդություն չէ, այլ՝ սիրելի զբաղմունք։ Նա նաև նշել է, որ իր փոստային աղավնին նախկինում հաղթել է Դիարբեքիրում և Բիթլիսում անցկացված մրցույթներում։

«Մենք սիրում ենք փոստային աղավնիներին այն բանի համար, որ հավատարիմ են իրենց զուգընկերներին և ունեն բույն վերադառնալու ունակություն»,– նշել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment