Յունիբանկի և Unisport ակումբի ներկայացուցիչները մասնակցեցին «Tricolor» Yerevan Beat Run վազքին։ Միջոցառումը համախմբել էր վազքի սիրահարներին՝ ստեղծելով սպորտի, երաժշտության և դրական էներգիայով լի յուրահատուկ մթնոլորտ։ Մասնակիցները կարող էին ընտրել հարմարավետ տեմպ և հաղթահարել 5 կիլոմետր:
Յունիբանկի աշխատակիցների մասնակցությունը վազքին արտացոլում է բանկի հավատարմությունը առողջ ապրելակերպի սկզբունքներին և սպորտի խթանմանը ոչ միայն տարբեր նախաձեռնությունների և աջակցության ծրագրերի միջոցով, այլև անձնական օրինակով:
Սպորտը միշտ եղել է Յունիբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Բանկը հետևողականորեն աջակցում է հայկական սպորտի զարգացմանը և նպաստում մարզիկների պրոֆեսիոնալ աճին։
Բանկի հաջողված մարզական նախագծերից մեկը Unisport ակումբն է, որի գլխավոր հովանավորը Յունիբանկն է։ Ընթացիկ մրցաշրջանում թիմը գրանցել է բարձր արդյունքներ՝ դառնալով ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն և Հայաստանի գավաթակիր: