Իսրայելին անհրաժեշտ է ազատվել ԱՄՆ-ից կախվածությունից զենքի ոլորտում․ Նեթանյահու

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելին անհրաժեշտ է ազատվել Միացյալ Նահանգներից կախվածությունից զենքի ոլորտում և ստեղծել  սեփական զենքի արտադրությունը։ Այս մասին հայտարարություն է արել վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Ես ուզում եմ անկախություն զենքի արդյունաբերության մեջ։ Ես խորապես գնահատում եմ մեր ամերիկացի ընկերների աջակցությունը, բայց մենք պետք է ազատվենք այս կախվածությունից և ստեղծենք մեր սեփական անկախ զենքի արտադրությունը»,- ասել է Նեթանյահուն Արևմտյան ափին կուրսանտների հետ հանդիպման ժամանակ։ 

Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը այժմ կանգնած է Իրանի և նրա դաշնակիցների դեմ։

Leave a comment