«1000 օր․ Ազատ արձակեք հայ պատանդներին հիմա». ԱՄՆ Կոնգրեսում կանցկացվի մամուլի ասուլիս

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից իրականացվող աշխատանքների շրջանակում՝ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը, կոնգրեսականներ Թոմ ՄաքՔլինթոքը, Ջուդի Չուն և Լորա Ֆրիդմանը հունիսի 23-ին ԱՄՆ Կոնգրեսում հրավիրելու են մամուլի ասուլիս՝ Ադրբեջանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների ապօրինի պատանդառման 1000րդ  օրվա կապացությամբ։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անունից ասուլիսին կմասնակցի Արամ Համբարյանը։

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից նշում են՝ հատկանշական է, որ մամուլի ասուլիսը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այս շաբաթ պատրաստվում է քննարկել Բրեդ Շերմանի օրենսդրական փոփոխության առաջարկը, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդառված անձանց։

Ասուլիսի ժամանակ նաև կքննարկվի 2027 ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության լիազորման ակտի և Ազգային Անվտանգության ու արտաքին գործառնությունների հատկացումների ակտի շրջանակներում ներկայացված հայանպաստ օրենսդրական այլ առաջարկներ:

Մամուլի ասուլիսի խորագիրն է «1000 օր․ Ազատ արձակեք հայ պատանդներին հիմա»։

Alpha News

Leave a comment