Արևմտյան երկրները զգուշորեն սնուցել են բացահայտ նացիստներին, ռուսաֆոբներին և հակասեմիտներին, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Նրանք ո՛չ փող են խնայել, ո՛չ էլ ջանք՝ աջակցելու ուկրաինական ազգայնականությանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր աշխարհին հայտնի է իր առանձնահատուկ դաժանությամբ։ Արևմուտքը զգուշորեն սնուցել է Ուկրաինայում նացիստներին, ռուսաֆոբներին և հակասեմիտներին, որոնք երբեք չեն թաքցրել իրենց համակրանքը Հիտլերի, նացիստական գաղափարախոսության և խորհրդանիշների նկատմամբ», – ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայում դեսպանների 12-րդ կլոր սեղանի ժամանակ։
Լավրովը հայտարարել է, որ փորձում են Բելառուսին ներքաշել ուկրաինական հակամարտության մեջ՝ անդրադառնալով Կիեւի կողմից Մինսկի դեմ ուղղված սպառնալիքներին։
ՌԴ ԱԳ նախարարը Կիեւին և Արևմուտքին հիշեցրել է Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության անվտանգության մասին պայմանագիրը՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում կարող է ձեռնարկվել միջոցառումների ամբողջական շարք։