Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովների անհատական կազմերը հաստատելու մասին:


«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ և 31-րդ հոդվածի 4-րդ մասերը՝


1․ Հաստատել՝


1) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրության մրցութային հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելված 1-ի


2) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելված 2-ի»,- նշված է որոշման մեջ:


Մրցութային հանձնաժողովների նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:


Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի կազմը՝ այստեղ:

Դիտումների քանակ13

Leave a comment