Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Ղրիմի վրա․ թիրախում են եղել նավթաբազան, նավթամթերքի տերմինալն ու նավահանգիստը

Քաղաքականություն

23.06.2026 | 11:23

Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են բռնակցված Ղրիմի վրա։ Այս մասին են վկայում հաղորդել են ուկրաինական տելեգրամ ալիքներն ու Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, գրում է Current time-ը։

«Крымский ветер»-ը հաղորդել է Թեոդոսիայում, Կերչում, Կրասնոպերեկոպսկում և Շչյոլկինո քաղաքի մոտակայքում գիշերը տեղի ունեցած պայթյունների մասին։ Supernova+ ալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը կրկին հարձակվել են Կերչի նավահանգստի նավթաբազայի, TES-Terminal նավթամթերքի փոխադրման և պահեստավորման համալիրի ու Կովկաս նավահանգստի վրա։

Հաղորդվում է, որ Կովկաս նավահանգստի նավթային տերմինալում նոր հրդեհներ են բռնկվել։

Բացի այդ, տելեգրամ ալիքները, հղում անելով NASA-ի FIRMS ծառայությանը և արբանյակային պատկերներին, հաղորդում են հրդեհի մասին «Նասոսնայա-2» ենթակայանում, Կերչի «Յուժնայա» երկաթուղային կայարանում և Արշինցևոյի շրջանի ջերմաէլեկտրակայանում։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է ուկրաինական 141 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին՝ բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Կալուգայի, Սմոլենսկի, Տուլայի և Օրյոլի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Մոսկվայի մարզի, ինչպես նաև Սև ու Ազովի ծովերի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment