Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ-ն մանրամասներ է հայտնում

Փամբակի ուսումնական զորամասում ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել։ Տեղեկությունը հայտնում է armlur.am-ը:

Նշվում է, որ զինծառայողը Սովետաշենի զորամասում է ծառայում: Հրամանատարը Պողոս Պետրոսյանն է:

ՀՀ պաշտպանության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ զինծառայողը վիրահատվել է:

«Զինծառայողը գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասացին ՊՆ-ից:

Ընդգծեցին՝ առողջության և զինծառայողի այլ անձնական տվյալներ չեն կարող հաղորդել, քանի որ համապատասխան օրենքները (անձնական տվյալների և բժշկական գաղտնիքի մասին) թույլ չեն տալիս:

Leave a comment