https://arm.sputniknews.ru/20260623/argravel-en-zardern-u-kankhik-gumar-saghateljann-ir-dem-bacvats-gvortsy-tsitsagheli-e-hamarum-103747738.html
Առգրավել են զարդերն ու կանխիկ գումար. Սաղաթելյանն իր դեմ բացված գործը ծիծաղելի է համարում
Առգրավել են զարդերն ու կանխիկ գումար. Սաղաթելյանն իր դեմ բացված գործը ծիծաղելի է համարում
Sputnik Արմենիա
Պատգամավորը նախաձեռնված վարույթն անվանել է անհասկանալի և ապօրինի։ 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T11:36+0400
2026-06-23T11:36+0400
2026-06-23T11:39+0400
իշխան սաղաթելյան
զարդ
դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102308663_0:221:1200:896_1920x0_80_0_0_9109cd34ac1152cb544625ced4ce6c05.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը դեռևս կարգավիճակ չունի, թեև իրավապահները նրա տուն են մտել ու խուզարկություն իրականացրել։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։Նա նաև ընդգծեց, որ բավականին մեծ խմբով ամբողջ շենքը շրջափակել էր քննչական մեծ խումբ։Պատգամավորը նախաձեռնված վարույթն անվանեց անհասկանալի։ Նշեց, որ իրեն կանչել են հարցաքննության, բայց դեռ չգիտի` երբ է գնալու, պետք է փաստաբանների հետ առանձին խորհրդակցի։Հիշեցնենք, որ խուզարկությունն արդեն ավարտվել է։ ՔԿ–ից Sputnik Արմենիային հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում Իշխան Սաղաթելյանի տանը կատարվել են քննչական և վարութային գործողություններ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102308663_0:108:1200:1008_1920x0_80_0_0_c02d0b11a98795bf47bab409388c82f7.jpg.webp
իշխան սաղաթելյան, զարդ, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ)
իշխան սաղաթելյան, զարդ, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (դահկ)
Պատգամավորը նախաձեռնված վարույթն անվանել է անհասկանալի և ապօրինի։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը դեռևս կարգավիճակ չունի, թեև իրավապահները նրա տուն են մտել ու խուզարկություն իրականացրել։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։
«Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա մի քիչ ծիծաղելի է։ Հիմա ասում են, որ քրեական վարույթ է հարուցվել ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար։ Սա հերթական հետապնդումն է, ապօրինի գործընթաց է։ ԴԱՀԿ–ին ներգրավել են մի պրոցեսում, ինչն ապօրինի է։ Դիմել ենք վարչական դատարան` իմ տարրական իրավունքները պաշտպանելու համար։ Այդ ընթացքում դատախազությունը դիմել է քննչական, վարույթ են նախաձեռնել։ Մի քանի օրվա դեպք է, բայց բուն պրոցեսը մոտ 3 ամիս է` ընթանում է։ Բզբզում էին։ Կա ԴԱՀԿ–ի հետ նամակագրությունը։ Առգրավեցին տան զարդերն ու կանխիկ գումար, բայց իրավունք չունեին»,– նշեց Սաղաթելյանը։
Նա նաև ընդգծեց, որ բավականին մեծ խմբով ամբողջ շենքը շրջափակել էր քննչական մեծ խումբ։
Պատգամավորը նախաձեռնված վարույթն անվանեց անհասկանալի։ Նշեց, որ իրեն կանչել են հարցաքննության, բայց դեռ չգիտի` երբ է գնալու, պետք է փաստաբանների հետ առանձին խորհրդակցի։