Հասարակություն
23.06.2026 | 11:06
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանի բնակարանում։
Խուզարկության մասին տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
ՔԿ-ից Factor.am-ին փոխանցեցին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ` չնշելով, թե որ գործի շրջանակներում։
Բնակարանից զատ, ըստ ՔԿ-ի, գործողություններ են իրականացվում նաև ավտոմեքենայում։
Նարեկ Կիրակոսյան