Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ. ՔԿ

24News-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Իշխան Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ: Այլ մանրամասներ չհայտնեցին:

Հիշեցնենք, որ առավոտյան իրավապահները ներխուժել են ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի տուն։ Սաղաթելյանի բնակարանի խուզարկությունն ավարտվել է, այժմ խուզարկում են նրա ավտոմեքենաները։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտնել է, որ խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։

_00_ՄԱ

Leave a comment