Ֆրանսիան 3։0 հաշվով հաղթեց Իրաքին և դուրս եկավ ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ
Ֆրանսիայի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։
I խմբի երկրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը 3:0 հաշվով ուժեղ գտնվեց Իրաքի հավաքականից, որը պարտվել էր նաև առաջին խաղում։
Ֆրանսիացիների կազմում երկրորդ խաղում անընդմեջ դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն, մեկ գոլ էլ խփեց Փարիզի ՊՍԺ-ի ռմբարկու Ուսման Դեմբելեն։