Ադրբեջան անունով արհեստածին պետության բռնապետն իր դինաստիայի բռնապետության ժամկետը երկարաձգելու համար դիմում է ամեն քայլի։ Շարունակում է Հայի կերպարից կերտել զավթող, նվաճող, սպшնող կերպար։ Հենց այդ տրամաբանության շրջանակում է հիմա շրջանառում հաջորդ ծավալապաշտական թեզը, որն անվանել են արևմտյան ադրբեջան։ Այս կերպ իր քաղաքացիներին կերակրում է այն գաղափարով, որ եթե իրենք շարունակեն իշխել այդ արհեստածին պետությունը, ապա մի օր, ինչպես եղավ Արցախի դեպքում, կզավթեն նաև Հայաստանը։ Բաքվի բռնապետ Ալիևի համար կան բավարար հիմքեր, որպեսզի լայն հասարակության շրջանում հավատան այդ թեզին և իր դինաստիային անվերապահ վերաբերվեն ։ Այստեղ ուզում եմ ուշադրություն դարձնել նրա վրա, որ Ալիևը ոչ թե իր իշխանության ժամկետն է ուզում երկարացնել, այլ ստեղծում է նախադրյալներ, որ իշխանության բերի իր որդուն։ Ալիևների իշխանության շարունակության համար հարկավոր է , այսպես ասած, անհաս ազգային գաղափարախոսություն, որը կարող են միայն կյանքի կոչել , ըստ իրենց՝ ալիևների դինաստիան։ Այսպիսով, ադրբեջանական հասարակությանը նախապատրաստում են նրան, որ ադրբեջանական երազանքները կարող են իրականություն դարձնել միայն ու միայն ալիևները՝ դաշտից դուրս մղելով բոլոր նրանց, ում մտքով կանցնի հավակնել Ադրբեջանի ղեկավար լինելու տիտղոսին․․․
Այս , այսպես ասած, արևմտյան ադրբեջան գաղափարախոսությունը նաև մեծ խայծ է, որով փորձում են ազդել Հայերի հոգեբանության վրա։ Յուրաքանչյուր Հայի ինքնապաշտպանական բնազդը միանալուց հետո, բնականաբար, սկսվում է ագրեսիվ պահվածք, ինչն էլ բխում է հենց իրենց քարոզչության շահերից։ Իրենք այդ ագրեսիվ վարքագիծը, որը բնական է, սկսում են օգտագործել իրենց լսարանի դեմ՝ օրինակ բերելով հայի նկատմամբ իրենց ճշմարիտ լինելը։ Հենց այստեղ էլ կարմիր գծով նաև քարոզում են, որ Հային այս տարածքներից կարող են հանել միայն ու միայն «հզոր, անհաղթ» ալիևների դինաստիան։
Այստեղ մենք անելիք ունենք, այդ անելիքը չպետք է կապված լինի Ադրբեջանի հետ։ Որքան էլ տարօրինակ հնչի, մենք Ադրբեջանի հետ այս հարցում չպետք է գործ ունենանք։ Այստեղ մենք պետք է միջազգային գործընկերների օժանդակությամբ հասնենք նրան, որ Ադրբեջանում այլևս , նույնիսկ ոչ պաշտոնական մակարդակով , նմանատիպ թեզեր չշրջանառվեն։ Որպեսզի միջազգային հանրությանը կարողանանք ավելի շահագրգռել, պետք է նրանց հենց այս բռնապետ դինաստիայի իրական նպատակների մասին անընդհատ պատմենք։ Դե մեր միջազգային գործընկերները սիրում են ժողովրդավարություն, սիրում են ազատ, արդար ընտրություններ․