Դավիթ Ղազինյանի գործով անցնում է նաև նրա սանիկը. նա նույնպես կալանավորվել է

https://arm.sputniknews.ru/20260622/davit-ghazinjani-gvortsvov-ancnum-e-naev-nra-saniky-na-nujnpes-kalanavvorvel-e-103724891.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2042/37/20423758_90:0:1510:1065_1920x0_80_0_0_24325b6e97140c5190906063d4658c86.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դավիթ ղազինյան, կալանք, տնային կալանք, «ուժեղ հայաստան» կուսակցություն

դավիթ ղազինյան, կալանք, տնային կալանք, «ուժեղ հայաստան» կուսակցություն

Բաժանորդագրվել

Քրեական վարույթի շրջանակում 8 մեղադրյալ կա։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի սանիկը` Արամ Սարգսյանը, կալանավորվել է։ Sputnik Արմենիային Հակակառուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ նա կալանավորվել է նույն գործով, ինչ Ղազինյանը։

Կոմիտեից հայտնեցին նաև, որ քրեական վարույթով անցնում է 8 մեղադրյալ. 2–ի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը, 3–ի նկատմամբ` տնային կալանքը։

«Մյուս երեք մեղադրյալների նկատմամբ կիրառված է անազատության հետ չկապված խափանման միջոց»,– հայտնեցին կոմիտեից։

Նշենք, որ Արամ Սարգսյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներից մեկի ղեկավարն է։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանքի տակ է ընտրակաշառքի գործով։ Իշխանությունը մեղադրում է ընդդիմադիր 3 առաջատար ուժերին («Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, ԲՀԿ) ընտրակաշառք բաժանելու մեջ։ Նախաձեռնված են մի քանի տասնյակ քրեական վարույթներ, կան կալանավորվածներ ու ձերբակալվածներ։ Միաժամանակ, ընդդիմությունն էլ մեղադրում է իշխանությանը վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման մեջ։

Հավելենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ևս արձանագրել էր վարչական ռեսուրսի կիրառում, պետական կառույցների աշխատակիցների վրա ճնշումներ, ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումներ։

Կալանքի տակ գտնվող Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ–ի դեմ

Leave a comment