https://arm.sputniknews.ru/20260622/davit-ghazinjani-gvortsvov-ancnum-e-naev-nra-saniky-na-nujnpes-kalanavvorvel-e-103724891.html
Դավիթ Ղազինյանի գործով անցնում է նաև նրա սանիկը. նա նույնպես կալանավորվել է
Դավիթ Ղազինյանի գործով անցնում է նաև նրա սանիկը. նա նույնպես կալանավորվել է
Sputnik Արմենիա
Քրեական վարույթի շրջանակում 8 մեղադրյալ կա։ 22.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-22T17:09+0400
2026-06-22T17:09+0400
2026-06-22T17:09+0400
դավիթ ղազինյան
կալանք
տնային կալանք
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2042/37/20423758_0:83:1600:983_1920x0_80_0_0_d038828033cc540cdc71dcdb092d6152.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի սանիկը` Արամ Սարգսյանը, կալանավորվել է։ Sputnik Արմենիային Հակակառուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ նա կալանավորվել է նույն գործով, ինչ Ղազինյանը։Կոմիտեից հայտնեցին նաև, որ քրեական վարույթով անցնում է 8 մեղադրյալ. 2–ի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը, 3–ի նկատմամբ` տնային կալանքը։Նշենք, որ Արամ Սարգսյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներից մեկի ղեկավարն է։Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանքի տակ է ընտրակաշառքի գործով։ Իշխանությունը մեղադրում է ընդդիմադիր 3 առաջատար ուժերին («Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, ԲՀԿ) ընտրակաշառք բաժանելու մեջ։ Նախաձեռնված են մի քանի տասնյակ քրեական վարույթներ, կան կալանավորվածներ ու ձերբակալվածներ։ Միաժամանակ, ընդդիմությունն էլ մեղադրում է իշխանությանը վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման մեջ։Հավելենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ևս արձանագրել էր վարչական ռեսուրսի կիրառում, պետական կառույցների աշխատակիցների վրա ճնշումներ, ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումներ։Կալանքի տակ գտնվող Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ–ի դեմ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2042/37/20423758_90:0:1510:1065_1920x0_80_0_0_24325b6e97140c5190906063d4658c86.jpg.webp
դավիթ ղազինյան, կալանք, տնային կալանք, «ուժեղ հայաստան» կուսակցություն
դավիթ ղազինյան, կալանք, տնային կալանք, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Քրեական վարույթի շրջանակում 8 մեղադրյալ կա։
Կոմիտեից հայտնեցին նաև, որ քրեական վարույթով անցնում է 8 մեղադրյալ. 2–ի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը, 3–ի նկատմամբ` տնային կալանքը։
«Մյուս երեք մեղադրյալների նկատմամբ կիրառված է անազատության հետ չկապված խափանման միջոց»,– հայտնեցին կոմիտեից։
Նշենք, որ Արամ Սարգսյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներից մեկի ղեկավարն է։
Հավելենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ևս արձանագրել էր վարչական ռեսուրսի կիրառում, պետական կառույցների աշխատակիցների վրա ճնշումներ, ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումներ։