100 000 դոլար՝ երկու րոպեանոց ելույթի համար դատարկ դահլիճում։ «Իրենց մեթոդներով» խաբել են IRF-ի կազմակերպիչներին. Baghramyan26

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

@bagramyan26-ի հավաստի տվյալների համաձայն՝ «Մեր ձևով» շարժումը վճարել է 100 000 ԱՄՆ դոլար, որպեսզի Արամ Վարդևանյանը ելույթ ունենա վերջերս կայացած Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովում (IRF) և հնչեցնի մեղադրանքներ Հայաստանի կառավարության հասցեին։

Երկու րոպեանոց ելույթի դիմաց «Մեր ձևով» շարժումը վճարել է 100 000 ԱՄՆ դոլար՝ դառնալով գագաթնաժողովի հովանավորներից մեկը։ Գործարքը իրականացվել է Ռոբերտ Ամստերդամի միջնորդությամբ և IRF գագաթնաժողովի համակազմակերպիչներից մեկի աջակցությամբ։

Հատկանշական է, որ Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովը անկախ և ապաքաղաքական հարթակ է, որտեղ քաղաքական օրակարգերի ներառումը սկզբունքորեն բացառված է։ Սակայն «Մեր ձևով» շարժումը թաքցրել է իր իրական օրակարգն ու քաղաքական նպատակները՝ ներկայանալով որպես ոչ քաղաքական միավորում և այդ կերպ մոլորեցնելով կազմակերպիչներին։

Նշենք նաև, որ անգամ նման խոշոր ֆինանսական ծախսից հետո Վարդևանյանի ելույթը փաստացի տապալվել է․ դահլիճը գրեթե դատարկ է եղել։ Մեր տրամադրության տակ հայտնված լուսանկարները ցույց են տալիս, որ նա ելույթ է ունեցել ընդամենը մի քանի մասնակիցների առջև։

Leave a comment