«Այսօր տեղի է ունեցել«Արևմտյան Ադրբեջան. վերադարձ պատմական արմատներին» փառատոնը, որի ժամանակ, կեղծ համայնքաի նախագահը հիշատակել է Ալիևի 2022 թվականի ելույթը՝ նշելով, որ այն քաղաքական լուրջ ակացություն է հանդիսացել այս ծրագրի համար»,-ֆեյսբուքյան տեսանյութով ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Մարիաննա Ղահրամանյանը՝ հիշեցնելով նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտնի ելույթը;
«Հիշողության թարմացում. ինչ հայտարարեց Ալիևը 2022 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանի ինքնիշխան տարածքները զավթելու մասին, որին այսօր հղում է տվել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի վարչության նախագահ», պատգամավոր Ազիզ Ալեքբերլին։
Ալիևի հայտարարությունն այնքան ուղիղ ու բաց էր, որ դեռ այն ժանանակ նույնիսկ ՔՊ-ական ԱԳՆ-ն վախվորած արձագանքեց։ Այդ ելույթը Բաքվում դեռ ակտուալ է, ու դա այսօր վերահաստատել է ինքնակոչ համայնքի ինքնակոչ վարչության նախագահը, ավելին, այդ ելույթում հնչած նպատակները Բաքվում հետևողականորեն կյանքի են կոչում։ Հիմա բան չունե՞ն ասելու ՔՊ-ում»,-ասաց ղահրամամյանը։