https://arm.sputniknews.ru/20260622/paterazm-mer-hishvoghutjan-dem-vov-haghtec-sirty-te-stamvoqsy-ashvotjani-hvodvatsy-qkhic–103728562.html
Պատերազմ մեր հիշողության դեմ. ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը. Աշոտյանի հոդվածը` ՔԿՀ–ից
Պատերազմ մեր հիշողության դեմ. ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը. Աշոտյանի հոդվածը` ՔԿՀ–ից
Sputnik Արմենիա
ՀՀԿ փոխնախագահի գնահատմամբ` ընտրությունների արդյունքից դժգոհ են բոլորը. Փաշինյանը, որ չի կարողացել ապահովել այդքան բաղձալի սահմանադրական մեծամասնություն… 22.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-22T18:56+0400
2026-06-22T18:56+0400
2026-06-22T18:56+0400
արմեն աշոտյան
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
«նուբարաշեն» քկհ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97927768_0:0:1600:901_1920x0_80_0_0_37e87ca20648f23a99ab4b136d73c085.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Միայն քաղաքական գործիքակազմով, այն է՝ խորհրդարանական ընտրություններով, 2020–ից առկա ճգնաժամը չէր հանգուցալուծվելու: Այդ մասին իր հոդվածում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Վարդաշեն» ՔԿՀ–ից` այն վերնագրելով «Պատերազմ մեր հիշողության դեմ. ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը» և վերլուծելով ընտրությունների արդյունքները։ Ըստ նրա` ընտրությունների արդյունքից դժգոհ են բոլորը. Փաշինյանը, որ չի կարողացել ապահովել այդքան բաղձալի սահմանադրական մեծամասնություն, ընդդիմությունը, որ չի հասել նրա պաշտոնանկության համար անհրաժեշտ ցուցանիշի:«Պետք է քաջություն ունենալ խոստովանելու, որ բոլոր խայտառակ ճնշումներով, կեղծիքներով, միջամտություններով և նախընտրակաշառքներով հանդերձ՝ Փաշինյանին հաջողվել է ձևավորել իր քայքայիչ, ռևիզիոնիստական «նոր բարոյականության» երկրպագուների բազմություն: Այո՛, նա դեռ չունի այդ օրակարգի շուրջ մեծամասնություն, բայց միացյալ ընդդիմությունն էլ պիտի արձանագրի, որ «դասական հայրենասիրության» շուրջ այլևս չկա մեծամասնություն»,– նշել է նա:Աշոտյանի դիտարկումներով` նախընտրական արշավի ընթացքում, պատկերավոր ասած, առաջին խաղատախտակը «ստամոքսի» մասին էր՝ թոշակներից մինչև նոր աշխատատեղեր, բայց առնվազն 2–րդ խաղատախտակը «սրտի» մասին էր՝ «Արարատից՝ Արագած»: Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժ դիմեց ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու պահանջով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97927768_39:0:1462:1067_1920x0_80_0_0_5d5dc8ca4f98445a072048b2a2fa18c2.jpg.webp
արմեն աշոտյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), «նուբարաշեն» քկհ, ազգային ժողովի ընտրություններ
արմեն աշոտյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), «նուբարաշեն» քկհ, ազգային ժողովի ընտրություններ
ՀՀԿ փոխնախագահի գնահատմամբ` ընտրությունների արդյունքից դժգոհ են բոլորը. Փաշինյանը, որ չի կարողացել ապահովել այդքան բաղձալի սահմանադրական մեծամասնություն, ընդդիմությունը, որ չի հասել նրա պաշտոնանկության համար անհրաժեշտ ցուցանիշի:
«44–օրյա պատերազմից հետո մեր ժողովուրդը գտնվում է շարունակվող, հյուծող, բզկտող՝ ոչ թե քաղաքական, այլ արժեհամակարգային ճգնաժամի մեջ: Անցած ընտրություններին մենք՝ որպես հասարակություն, ընտրում էինք ոչ միայն ապագայի ուղիների, այլև անցյալի գնահատականների միջև: Մեր քվեարկությամբ մենք պատասխանում էինք ոչ միայն՝ «որտե՞ղ գնանք», այլև՝ «որտեղի՞ց ենք գալիս» հարցին»,– գրել է Աշոտյանը:
Ըստ նրա` ընտրությունների արդյունքից դժգոհ են բոլորը. Փաշինյանը, որ չի կարողացել ապահովել այդքան բաղձալի սահմանադրական մեծամասնություն, ընդդիմությունը, որ չի հասել նրա պաշտոնանկության համար անհրաժեշտ ցուցանիշի:
«Պետք է քաջություն ունենալ խոստովանելու, որ բոլոր խայտառակ ճնշումներով, կեղծիքներով, միջամտություններով և նախընտրակաշառքներով հանդերձ՝ Փաշինյանին հաջողվել է ձևավորել իր քայքայիչ, ռևիզիոնիստական «նոր բարոյականության» երկրպագուների բազմություն: Այո՛, նա դեռ չունի այդ օրակարգի շուրջ մեծամասնություն, բայց միացյալ ընդդիմությունն էլ պիտի արձանագրի, որ «դասական հայրենասիրության» շուրջ այլևս չկա մեծամասնություն»,– նշել է նա:
Աշոտյանի դիտարկումներով` նախընտրական արշավի ընթացքում, պատկերավոր ասած, առաջին խաղատախտակը «ստամոքսի» մասին էր՝ թոշակներից մինչև նոր աշխատատեղեր, բայց առնվազն 2–րդ խաղատախտակը «սրտի» մասին էր՝ «Արարատից՝ Արագած»:
«Բոլորովին չթերագնահատելով «ստամոքսի» էլեկտորալ և մոբիլիզացիոն պոտենցիալը, շեշտում եմ, որ Հայաստանի ապագայի համար մղվող գոյաբանական մարտադաշտը «սիրտն» է՝ մեր անցյալի համար մղվող պայքարը: Փաշինյանը մեր դեմ է հրահրել և մղում է «հիշողության պատերազմ», և եթե ուզում ենք հաղթել և պաշտոնազրկել նրան, ապա նախ պիտի հաղթել նրան հենց այդ՝ «հիշողության» պատերազմում»,– եզրափակել է ՀՀԿ փոխնախագահը:
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժ դիմեց ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու պահանջով։