Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը պատրաստվում է վայրէջք կատարել Մախաչկալայի օդանավակայանում

Հասարակություն

Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը պատրաստվում է վայրէջք կատարել Մախաչկալայի օդանավակայանում

Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել, հաղորդում է ՏԱՍՍ–ը` վկայակոչելով Flightradar-ի տվյալները։

Boeing 737-800 ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից թռել է ժամը 12:24-ին, դրանից շուրջ մեկ ժամ անց` Դաղստանի վրայով թռչելիս, արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել և սկսել իջնել 3000 մետր բարձրությունից։

Նախնական տվյալներով` ինքնաթիռը պատրաստվում է վայրէջք կատարել Մախաչկալայի օդանավակայանում։

Leave a comment