Վրաստանի պետական պարտքը մայիսին գնահատվել է 9.1 մլրդ դոլար

2026 թվականի մայիսին Վրաստանի պետական պարտքը գնահատվել է 9.1 միլիարդ դոլար։ Սա 95 միլիոն դոլարով պակաս է, քան այս տարվա ապրիլին, սակայն 158 միլիոն դոլարով ավելի է՝ 2025 թվականի մայիսի համեմատ։ Այդ մասին նշվում է Վրաստանի ֆինանսների նախարարության հրապարակած վիճակագրությունում։

Նախորդ ամսվա համեմատ` պետական պարտքի նվազումը պայմանավորված է լարիի ամրապնդմամբ, քանի որ Վրաստանի արտաքին պարտքի երկու երրորդը հաշվարկվում է եվրոյով, իսկ եվրոն արժեզրկվել է դոլարի նկատմամբ, ինչի հետևանքով ամերիկյան արժույթով արտահայտված պարտքի ծավալը նվազել է։

Սակայն արդեն հունիսին սպասվում է պետական պարտքի աճ։ Դա կապված է Համաշխարհային բանկի հետ 373 միլիոն դոլարի վարկային ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման հետ։ Բացի այդ, Վրաստանի կառավարությունը նախատեսում է ներգրավել մոտ 751 միլիոն դոլար՝ տեղական լոգիստիկայի զարգացման համար։

Վրաստանի պարտքի ամենամեծ մասը բաժին է ընկնում միջազգային ֆինանսական ինստիտուտներից ստացված վարկերին։

Արտաքին պարտքի բաշխումը՝ 2026 թվականի մայիսի դրությամբ․

Ասիական զարգացման բանկ` 2.51 մլրդ դոլար,

Համաշխարհային բանկ` 2.28 մլրդ դոլար,

Եվրոպական ներդրումային բանկ` 1.19 մլրդ դոլար,

Ֆրանսիա` 855 մլն դոլար,

Գերմանիա` 567 մլն դոլար,

Եվրապարտատոմսեր` 504 մլն դոլար,

Վրաստանի ազգային բանկի պարտքը ԱՄՀ նկատմամբ` 289 մլն դոլար,

Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկ` 241 մլն դոլար,

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ` 219 մլն դոլար,

ԵՄ՝ 153 մլն դոլար,

Պետական պարտքը ԱՄՀ-ի նկատմամբ՝ 135 մլն դոլար,

Ճապոնիա՝ 109 մլն դոլար,

Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամ՝ 36 մլն դոլար,

Եվրոպայի խորհրդի զարգացման բանկ՝16 մլն դոլար,

Ավստրիա՝ 9 մլն դոլար,

Քուվեյթ՝ 6 մլն դոլար,

Սկանդինավյան բնապահպանական ֆինանսավորման կորպորացիա՝ 5 մլն դոլար,

ԱՄՆ՝ 4 մլն դոլար:

Leave a comment