Պակիստանը կարող է պատերազմ հայտարարել Հնդկաստանին, եթե ազգային ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ լինի Ինդուս գետի ջրամատակարարման համաձայնագիրը չպահպանելու պատճառով, հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը։
«Հենց որ մենք բախվենք ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի, և ջրային ռեսուրսները դրա մի մասն են կազմում, մենք կպատերազմենք Հնդկաստանի հետ։ Անկասկած», – ասել է Ասիֆը «ARY News»-ին տված հարցազրույցում, գրել է ՏԱՍՍ-ը։
Ըստ նախարաևի՝ Իսլամաբադը կքննարկի ռազմական գործողությունների հարցը, եթե կան կոնկրետ ապացույցներ, որ Հնդկաստանը «շարժվում է մտահոգիչ արագությամբ՝ խաթարելով Պակիստանի ջրամատակարարումը՝ ջուրն օգտագործելով որպես զենք։
Ավելի վաղ Հնդկաստանի ջրային ռեսուրսների նախարար Չանդրա Պրակաշ Պատիլը հայտարարել էր, որ Պակիստանը կարող է ամբողջությամբ կտրվել Ինդուս գետի ջրերից մինչև 2028 թվականի հունիսը, եթե չդադարի աջակցել միջսահմանային ահաբեկչությանը։