Գյումրիից Մոսկվա թռչող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում
Գյումրիից Մոսկվա թռչող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել։
Boeing 737-800 ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից թռել է ժամը 12:24-ին, դրանից շուրջ մեկ ժամ անց` Դաղստանի վրայով թռչելիս, արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել և սկսել իջնել 3000 մետր բարձրությունից։