Գյումրի–Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում

Բաժանորդագրվել

Ավիաընկերության մասնագետները գնահատում են ինքնաթիռի տեխնիկական վիճակը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Գյումրիից Մոսկվա մեկնած ինքնաթիռը, որը տագնապի ազդանշան էր տվել, վայրէջք է կատարել Մախաչկալայում։ Տեղեկությունը հայտնում է Ռոսավիացիան։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել։

««Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը, որը Գյումրիից ուղևորվել էր Մոսկվա, բարեհաջող վայրէջք է կատարել Մախաչկալայի պահեստային օդանավակայանում»,– հայտնել է Ռոսավիացիան:

Այժմ մասնագետները գնահատում են ինքնաթիռի տեխնիկական վիճակը։

Leave a comment