Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում, հայտնել Է «Ռոսավիացիան»:
Նշենք, որ Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան էր տվել և սկսել էր վայրէջք կատարել։
Boeing 737-800 ինքնաթիռից փոխանցվել է 7700 արտակարգ կոդը, երբ այն գտնվել է Դաղստանի երկնքում։