Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը

ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի ընտրությունների արդյունքների հետ կապված 7 ուժերի դիմումների քննարկմանը. Radar Armenia-ն տեղեկացավ ՍԴ-ից։

Ըստ ՍԴ աշխատակարգային որոշումների՝ Վարդանյանն ու Զեյնալյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձանց, նրանց ներկայացուցիչների ու դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:

ՍԴ առանձին աշխատակարգային որոշմամբ էլ որպես երրորդ անձ ներգրավվել է իշխող ՔՊ կուսակցությունը։

Հիշեցնենք, որ 7 ուժերի դիմումի քննությունը կսկսվի հունիսի 26-ին, ժամը 11.00-ին։

Leave a comment