ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News
Գյումրի – Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը Մախաչկալայից որոշ ժամանակ անց կթռչի Մոսկվա։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնեցին Քաղավիացիայից։
Մախաչկալայում վայրէջքը տեխնիկական պատճառներով է եղել, նշեցին գերատեսչությունից։
Հիշեցնենք՝ Boeing 737-800 ինքնաթիռը տագնապի ազդանշան էր տվել, որը պատկանում «Պոբեդա» ավիաընկերությանը։ Այն Գյումրու «Շիրակ» օդանավակայանից թռել է ժամը 12:24-ին, դրանից շուրջ մեկ ժամ անց տագնապի ազդանշան տվել և սկսել իջնել 3000 մետր բարձրությունից։
Ավիաընկերությունից հայտնել են, որ ինքնաթիռը կատարել է շեղում դեպի Մախաչկալա, և մասնագետները այժմ ստուգում են ինքնաթիռի տեխնիկական վիճակը։
–00—ՅՄ