Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը Մախաչկալայից որոշ ժամանակ անց կթռչի Մոսկվա

Գյումրի – Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը Մախաչկալայից որոշ ժամանակ անց կթռչի Մոսկվա։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնեցին Քաղավիացիայից։

Մախաչկալայում վայրէջքը տեխնիկական պատճառներով է եղել, նշեցին գերատեսչությունից։

Հիշեցնենք՝ Boeing 737-800 ինքնաթիռը տագնապի ազդանշան էր տվել, որը պատկանում «Պոբեդա» ավիաընկերությանը։ Այն Գյումրու «Շիրակ» օդանավակայանից թռել է ժամը 12:24-ին, դրանից շուրջ մեկ ժամ անց տագնապի ազդանշան տվել և սկսել իջնել 3000 մետր բարձրությունից։

Ավիաընկերությունից հայտնել են, որ ինքնաթիռը կատարել է շեղում դեպի Մախաչկալա, և մասնագետները այժմ ստուգում են ինքնաթիռի տեխնիկական վիճակը։

–00—ՅՄ

Leave a comment