https://arm.sputniknews.ru/20260622/rd-hop-mijvocnery-mek-orum-khvocel-en-ukrainaji-zu-i-734-ats-ev-12-ghekavarvvogh-aviarumb-pn-103714492.html
ՌԴ ՀՕՊ միջոցները մեկ օրում խոցել են Ուկրաինայի ԶՈւ-ի 734 ԱԹՍ և 12 ղեկավարվող ավիառումբ. ՊՆ
ՌԴ ՀՕՊ միջոցները մեկ օրում խոցել են Ուկրաինայի ԶՈւ-ի 734 ԱԹՍ և 12 ղեկավարվող ավիառումբ. ՊՆ
Sputnik Արմենիա
Խոցվել են նաև Ուկրաինայի նավթավերամշակման, վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտները։ 22.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-22T14:27+0400
2026-06-22T14:27+0400
2026-06-22T14:27+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
հակաօդային պաշտպանություն (հօպ)
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91455073_0:0:3072:1728_1920x0_80_0_0_15065fc9e26a981009a5126bd0f55dcd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 734 անօդաչու թռչող սարք և 12 կառավարվող ավիացիոն ռումբ։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։«Հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 12 կառավարվող ավիացիոն ռումբ և ինքնաթիռային տիպի 734 անօդաչու թռչող սարք»,-ասված է հաղորդագրության մեջ։Բացի այդ, ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի նավթավերամշակման, վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող վառելիքի պահեստներին։Բացի այդ, հարվածներ են հասցվել հեռահար գործողության անօդաչու թռչող սարքերի հավաքման ու պահման վայրերին, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 142 շրջաններում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91455073_148:0:2879:2048_1920x0_80_0_0_30f34cfb2bc23004764320db4c12ec06.jpg.webp
հակաօդային պաշտպանություն (հօպ), ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան
հակաօդային պաշտպանություն (հօպ), ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան
Խոցվել են նաև Ուկրաինայի նավթավերամշակման, վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտները։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 734 անօդաչու թռչող սարք և 12 կառավարվող ավիացիոն ռումբ։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
«Հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 12 կառավարվող ավիացիոն ռումբ և ինքնաթիռային տիպի 734 անօդաչու թռչող սարք»,-ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի նավթավերամշակման, վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող վառելիքի պահեստներին։
Բացի այդ, հարվածներ են հասցվել հեռահար գործողության անօդաչու թռչող սարքերի հավաքման ու պահման վայրերին, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 142 շրջաններում։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։