Ըստ Սահմանադրական դատարանի որոշման՝ ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասել է, որ ՍԴ-ն իր աշխատակարգային որոշումով հաստատել է Սեդա Սաֆարյանի մասնակցությունը, «ինչը չափազանց տարօրինակ է»:
«5-րդ ալիքի» հետ զրույցում Խուդոյանը նշել է, որ Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել, և որ «Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ նրա մասնակցության հետ կապված։