Աշխարհի առաջնության 11-րդ խաղային օրվա արդյունքները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության 11-րդ օրը՝ խմբային փուլի երկրորդ տուրում, ընթացավ չորս խաղ։

Օրվա առաջին խաղում Իսպանիան 4-0 հաշվով ջախջախեց Սաուդյան Արաբիային։ 10-րդ րոպեին Լամին Յամալը բացեց խաղի հաշիվը։

Այնուհետև Բելգիան և Իրանը չկարողացան գտնել միմյանց դարպաս տանող բանալիները՝ խաղալով ոչ-ոքի՝ 0-0։

Օրվա երրորդ խաղում Կաբո Վերդեն ապահովեց երկրորդ սենսացիոն ոչ-ոքին Ուրուգվայի դեմ՝ խաղալով 2-2 հաշվով։

Եգիպտոսը ապահովեց իր առաջին հաղթանակը Աշխարհի առաջնությունում՝ հաղթելով Նոր Զելանդիային՝ 3-1։

Աշխարհի առաջնության հաջորդ օրը կանցկացվի չորս խաղ՝ Արգենտինա-Ավստրիա (հունիսի 22-ին,  21։00), Ֆրանսիա-Իրաք (հունիսի 23-ին, 01։00), Նորվեգիա-Սենեգալ (հունիսի 23-ին, 04:00) և Հորդանան-Ալժիր (հունիսի 23-ին, 07:00):

Leave a comment