Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հունիսի 22-ին հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում Պակիստանի և Կատարի միջնորդական աշխատանքը շոշափելի արդյունքներ է տվել, այդ թվում՝ հանվել են իրանական նավթի արտահանման մաքսատուրքերը։
«Հանվել են նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման սահմանափակումները, վերացվել է շրջափակումը, ապասառեցվել է ակտիվների մի մասը, ինչպես նաև մեկնարկել է Իրանի վերականգնման և զարգացման լայնածավալ ծրագիր»,- ասվում է X-ում հրապարակված հաղորդագրությունում։
Արաղչիի խոսքով՝ միջնորդների աշխատանքի շնորհիվ զգալի առաջընթաց է արձանագրվել Լիբանանում պատերազմի դադարեցման հարցում։
News.am