Հայ շախմատիստները պահպանում են աշխարհի պատանեկան առաջնության առաջատարի դիրքերը

https://arm.sputniknews.ru/20260621/haj-shakhmatistnery-pahpanum-en-ashkharhi-patanekan-arajnutjan-arajatari-dirqery-103698279.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/15/103698110_84:0:1417:1000_1920x0_80_0_0_ad0e31896e630d68ec9b2e249c9beb85.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

շախմատ, շախմատիստ, շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե), հայաստան

շախմատ, շախմատիստ, շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե), հայաստան

Բաժանորդագրվել

Աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը կավարտվի հունիսի 26-ին:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի առաջնությունում վաստակել է 4.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

6 խաղափուլից հետո մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանն էլ ունի 5 միավոր և պահպանում է 2-րդ հորիզոնականը:

Առաջատարների շարքում են նաև մինչև 18 տարեկան աղջիկների խմբում հանդես եկող Անահիտ Մկրտչյանը, Նվարդ Հայրապետյանը և մինչև 16 տարեկան աղջիկների խմբում մրցող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը, որոնք ունեն 3.5 միավոր:

7-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 22-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարում ներկայացնում են 13 շախմատիստներ՝ Եվրոպայի մինչև 18 տարեկանների գործող չեմպիոն Վահե Սուքիասյանը, ինչպես նաև Բենիկ Աղասարովը, Վաչե Հովակիմյանը, Ռուդոլֆ Փաշիկյանը, Տիգրան Սողոմոնյանը, Տիգրան Համբարձումյանը, Արտյոմ Մամիկոնյանը, Արման Ասլանյանը, Անահիտ Մկրտչյանը, Նվարդ Հայրապետյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անգելինա Միրաքյանը և Գաբրիելլա Հարությունյանը:

Աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը մեկնարկել է հունիսի 15-ին Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում և կավարտվի հունիսի 26-ին:

Leave a comment