ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
Մարգարիտա Սիմոնյանը որոշել է Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը հատկացնել Կրասնոդարում մաչետեով մարդկանց վրա հարձակված տղամարդուն վնասազերծած ՀՌԳ 32-ամյա մարտիկին
Ալեքսանդր Վոևոդան կնոջ և որդու հետ Կրասնոդարի առևտրի կենտրոնում է եղել, երբ 19-ամյա հանցագործը սպանել է մի կնոջ և վիրավորել ևս հինգ մարդու: Ալեքսանդրը վնասազերծել է հարձակվողին և օգնություն ցուցաբերել առևտրի կենտրոնի պահակին։
Ալեքսանդր Վոևոդան պարգևատրվել է Արիության շքանշանով և Մարտական գերազանցության մեդալով:
Տիգրան Քեոսայանի անվան 1 մլն ռուբլու չափով մրցանակը սահմանել է նրա այրին՝ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Այն շնորհվում է մարդկանց ցուցաբերած հերոսության, խիզախության և կրիտիկական իրավիճակներում կյանքեր փրկելու համար: