Հայ ծանրամարտիկների մարզահագուստը կլինի հայկական արտադրության

Հայ ծանրամարտիկների մարզահագուստը կլինի հայկական արտադրության

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով, որն ունի նոր ու ինքնատիպ ձևավորում։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի և հայկական արտադրության «Մելանտե» ընկերության համագործակցությունը շարունակվում է։ Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի մեր մարզիկների մրցումային մարզահագուստը կլինի հայկական արտադրության։

Նոր դիզայնով մրցումային հագուստն ունի հիմնական կապույտ գույն, «Armenia» գրառումը և Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Թիկունքի հատվածում կլինի ֆեդերացիայի տարբերանշանը։

 Հայտնում են ֆեդերացիայից։

Leave a comment