Ղրիմում հոսպիտալացվել են Ուկրաինայի հարձակման հետևանքով 14 տուժած, այդ թվում՝ 2 երեխա

https://arm.sputniknews.ru/20260621/ghrimum-hvospitalacvel-en-ukrainaji-hardzakman-hetevanqvov-14-tuzhats-ajd-tvum-2-erekha-103691943.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_39:0:1016:733_1920x0_80_0_0_588115a4daf60509c4dca94dbd965ccf.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ղրիմ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, տուժածներ

ղրիմ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, տուժածներ

Բաժանորդագրվել

Ղրիմի ղեկավարն ավելի վաղ հայտնել էր, որ Կերչի թերակղզու վրա ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել, 28-ը՝ վիրավորվել:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով 14 տուժած, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են Ղրիմի հիվանդանոցներ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։

Ավելի վաղ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել էր, որ Կերչի թերակղզու վրա ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել, 28-ը՝ վիրավորվել:

«Օպերատիվ տվյալներով՝ Ղրիմի հիվանդանոցներ են տեղափոխվել գիշերային հարձակման հետևանքով տուժած 14 տուժածներ, այդ թվում՝ 2 երեխա», – ասել է Կուզնեցովը:

Նրա տվյալներով՝ տուժած երեխաների վիճակը ծանր է։

«Երեխաների վիճակը բժիշկները գնահատում են ծանր, նախատեսվում է հեռավար բժշկական խորհրդակցություններ անցկացնել Ռուսաստանի առողջապահության նախարարության մանկական կլինիկական հիվանդանոցի մասնագետների հետ», – նշել է Կուզնեցովը:

Այսօր ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերվա ընթացքում տարածաշրջաններում և Ազովի ու Սև ծովերի ջրերի վրա վրա խոցել են շուրջ 240 ուկրաինական անօդաչու թռչող սարք:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment